Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է երկնիշ աճ

FotorCreatedԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց տնտեսության մի շարք ցուցանիշներ:

Նրա խոսքով` այն բոլոր 30 ոլորտներում, որտեղ էկոնոմիկայի նախարարությունը ունի լիազորություններ, համադրելու է այդ լիազորությունները և ֆինանսական ռեսուրսները` մոտ 2 միլիարդ դրամ:

«Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքը կազմելու է մոտ 10 տոկոս: Հանքարդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ոլորտում մեր մոնիտորինգային ցուցանիշը 20 տոկոսի աճ է արձանագրում, մշակվող արդյունաբերությունում 14 տոկոս աճ, և էներգետիկայում` 12 տոկոս աճ»,- ասաց նախարարը:Սննդամթերքի արտադրության ոլորտում 2016թ արձանագրվել է 13 տոկոս աճ, խմիչքների արտադրության ոլորտում 26 տոկոս աճ: Ամենամեծ աճը արձանագրվել է ադամանդների մշակման բնագավառում:

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց տնտեսության մի շարք ցուցանիշներ: Նախարարը նախ նշեց, որ արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ, որը արդյունք է կառավարության կողմից իրականացվող արդյունաբերության աջակցության ծրագրի իրականացման, որն իրակականացվում է մի քանի ուղղություններով`սահմանին ԱԱՀ հետաձգում, մաքսատուրքի զրոյական դրույքաչափի կիրառում, սուբսիդավորման համակարգի կիրառում և այլն:

«Արտահանմանն ուղղված ձեռնարկությունները կարող են օգտվել սուբսիավորման համակարգից` դիմելով ապահովագրության պետական գործակալությանը և ստանալով համապատասխան աջակցություն, թե երաշխիքի տեսքով, թե Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրաանացվող սուբսիդավորման մեխանիզմի կիրառմամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:Բացի դրանից, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության կարևոր բաղադրիչ է նորաստեղծ ձեռնարկություններում հարկային արտոնություններին:

Մասնավորապես` կառավարության կողմից հավանության արժանացած , ներդրումային ծրագրի շրջանակներում նոր ստեղծվող աշխատատեղերի մասով մինչև շահութահարկի 30 տոկոսի չափով ձեռնարկությունը կարող է նոր ստեղծված աշխատատեղերի դիմաց վճարված աշխատավարձերի նվազեցում իրականացնել:

«Սա լավ գործիք է, և կուզենամ, որ մեր նոր ստեղծված ձեռնարկությունները օգվեն այս հրաշալի հնարավորությունից, որովհետև նպատակը և ուղղվածությունը վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:Մեկ այլ կարևոր գործիք են ազատ տնտեսական գոտիները և ներկայումս մշակվում է արդյունաբերական հատուկ գոտիների հայեցակարգ, որտեղ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկելու է ազատ տնտեսական գոտիներին համարժեք քաղաքականություն:

Արծվիկ ՄԻնասյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս ընդգրկված է օպտիմիզացիայի ծրագրում, և կարևոր է լինելու գտնել համապատասխանեցումը նախարարության գործառույթների, լիազորությունների և ֆինանսավորման միջև, որովհետև նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթները չափազանց մեծ են` համեմատած այն լիազորությունների և ֆինանսական հնարավորությունների հետ, որոնք նախատեսված են: Ուստի, Արծվիկ Մինասյանի համոզմամբ, այդ համապատասխանությունը պետք է մշակվի, որ ունենանք լիարժեք ու արդյունավետ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարը կարևորեց նաև սահմանադրական փոփոխությունների համաձայն տնտեսական քաղաքականության դոկտրինի մշակումը` սոցիալական շուկայական տնտեսությունը: Եվ էկոնոմիկայի նախարարության կարևոր անելիքներից մեկը հենց այդ դոկտրինի մշակումն է լինելու` համագործակցելով միջազգային մի քանի կարևոր կազմակերպությունների հետ:

Տպել Տպել