Հայաստան ամէն բանէ վեր

FotorCreatedԵրբ հայրենիքիդ իշխանաւորները սխալւում են,
բացայայտիր ու բացատրիր սխալը։

Երբ հայրենիքիդ իշխանաւորները շահագործում են,
դատապարտիր ու մեղադրիր շահագործին։

Սեդօ Պոյաճեան

Սեդօ Պոյաճեան

Երբ հայրենիքիդ իշխանաւորները խախտում են օրէնքը,
Պայքարիր ու դիմադրիր ընդդէմ օրինազանցին։

Երբ ուզում ես ուղղել սխալը,
Անդրադարձիր եւս քո սխալին։

Երբ ձգտում ես պատժել շահագործին,
գիտակցիր եւս քո տկարութիւններին։

Երբ կամենում ես զսպել օրինազանցին,
Ընդունիր եւս քո զարտուղութիւնները։

Սակայն, ինչ էլ լինի քո բռնելիք ընթացքը,
երբեք չես կարող լինել օրինաբեկ։

Սակայն, ինչ էլ լինի քո կեցուածքը,
երբեք, երբեք իրաւունք չունես դիմել բռնամիջոցի։

Սակայն, ինչ էլ լինի քո արարքը,
երբեք, երբեք, երբեք իրաւունք չունես զէնքդ ուղղել հայի կրծքին։

Քանի որ Հայը եղբայրասպան չի կարող լինել,
Հայ ֆիտայիները վկա՛յ։

Քանի որ Հայը իր պետութեան դէմ չի կրակի,
Արցախի ազատամարտիկները վկա՛յ։

Քանի որ Հայը չի կարող դառնալ գործիք օտարի,
Մեր սքանչելի ժողովուրդը վկա՛յ։

Նաեւ իմացիր մի բան եւս,
մի շփոթիր ահաբեկիչ արարքը յեղափոխութեան հետ։

Նաեւ մի կարեւոր բան եւս,
Հայաստանը վեր է ամէն բանից՝
Թէ՛ քեզանից,
Թէ՛ ինձանից,
Թէ՛ որեւէ իշխանաւորից։

Յուլիս 17, 2016

Սեդօ Պոյաճեան

Տպել Տպել