Մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության համահայաստանյան բանակումը՝ ի հիշատակ Վահան Հովհաննիսյանի

FotorCreatedՀանրապետության տարբեր մարզերից ավելի քան 100 պատանիներ այս շաբաթը կանցկացնեն ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության՝ Քանաքեռավանում գտնվող բանակավայրում: Մեկնարկել է միության համահայաստանյան բանակումը: Այստեղ երեխաներն ապրելու են բանակային առօրյայով ու խստությամբ:

Բանակումի բոլոր մասնակիցները կազմ-պատրաստ շարված են, ամենակարեւոր պահն է. ափերը՝ բռունցք դարձրած, գլուխները՝ բարձր: Հաջորդիվ դրոշի արարողությունն է:

Այսպես մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության՝ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ համահայաստանյան բանակումը: Այն նվիրված է դաշնակցական գործիչ ու մտավորական Վահան Հովհաննիսյանի հիշատակին: Ընտրությունը խորհրդանշական է. օգոստոսի 16-ին կլրանար Վահան Հովհաննիսյանի 60-ամյակը:

Մինչ հիմնական օրակարգին անցնելը, բանակումի մասնակիցները հյուրերին են դիմավորում: Վիկտորյա Հովհաննիսյանն անակնկալով էր եկել: Նախ ողջունեց փոքրիկներին, ապա ընթերցեց եղբոր՝ Վահան Հովհաննիսյանի՝ 5 տարեկանում գրած բանաստեղծությունը:

Վիկտորիա Հովհաննիսյանն ասում է՝ բանակային կանոնները մատաղ սերնդին ճիշտ դաստիրակելու տարբերակներից են: Դեռ փոքր տարիքից այդպես էր մտածում նաեւ Վահան Հովհաննիսյանը. մանկական հիշողություններն են փաստում:

Խմբային պարապմունքներ, դասախոսություններ, այլ միջոցառումներ. օրն այստեղ հագեցած է: Հանրապետության տարբեր մարզերից եկած այս փոքրիկները կհասցնեն շատ բան սովորել, նոր ընկերներ ձեռք բերել ու գիտելիքների մեծ պաշարով տուն վերադառնալ:

yerkirmedia.am

Տպել Տպել