Բելգիացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

FotorCreatedՊաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակության անդամները սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին։

Հյուրերը գրառում են կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում։

Տպել Տպել