Անհնազանդներին պարտադրվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել

Ահազանգում է Կապանի քաղաքապետի թեկնածուն

Անհնազանդներին պարտադրվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել. ահազանգում է Կապանի քաղաքապետի թեկնածուն
Կապանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ից թեկնածու Արթուր Աթայանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.fotorcreated

«Անկեղծ ասած` ակնկալում էինք, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաններում և մենք՝ մեր կողմից, պատրաստակամ էինք գնալ հենց այդ ճանապարհով։ Ցավոք, ներկա ընտրական ընթացքը հուշում է, որ մեր սպասումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Կապանի քաղաքապետի ընտրությունների մեկնարկը առայժմ ունի մեկ ընթացք՝ պետական, համայնքային աշխատողներին ստիպել, որ ձայնը տան Կապանի գործող ղեկավարի օգտին, իսկ անհնազանդներին ու այլախոհներին պարտադրվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել։icon

Արթուր Աթայանի նախընտրական շտաբը վերջին օրերին նման բազմաթիվ ահազանգեր է ստանում։ Այդ մասին կխոսենք վաղվանից մեկնարկող քարոզարշավի ժամանակ, իսկ մինչ այդ բոլոր նման իրավիճակներում հայտնված քաղաքացիներին հորդորում ենք՝ աշխատանքից ազատման դիմում չգրել և դիմել Արթուր Աթայանի նախընտրական շտաբ։ Հասցեն՝ ք. Կապան, Չարենցի փողոց, շենք 2։

Կապանի հարգարժան ընտրողներ, հոկտեմբերի 2-ին Դուք կարող եք Կապանի գործող համայնքի ղեկավարին ազատել աշխատանքից և դրա համար կան իրական նախադրյալներ։ Մենք ապահովելու ենք օրենքով նախատեսված ընտրություն, իսկ փակ, գաղտնի ընտրության ժամանակ՝ որոշողը Դուք եք։ Մեկ անգամ չէ, որ կապանցին իր ըմբոստ կեցվածքով ընտրություն է կատարել ցանկությամբ, այլ ոչ պարտադրանքով։ Վստահ ենք, որ այս անգամ ևս բացառություն չի լինի։

Ակնկալում ենք, որ Ձեզ համար ևս անընդունելի է Կապանի ներկայիս աղետալի վիճակը, որը քառամյա անգործությունից հետո, ընտրական նորոգումներով չի շտկվելու և այդ ճանապարհին՝ հոկտեմբերի 2-ին, միասին կատարելու ենք առաջին քայլը»։

yerkir.am

Տպել Տպել