Գագիկ Ծառուկեանն այցելեց «Ալիք»

fotorcreated«ԱԼԻՔ» – Սեպտեմբեր 14-ին Հ.Մ.Ա.Կ.-ի հրաւէրով Թեհրան այցելած ՀՀ ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանն այցելեց «ԱԼԻՔ» հաստատութիւն:

«ԱԼԻՔ» հաստատութեան Հրայր Մարուխեան անւան դահլիճում, պրն. Ծառուկեանը նախ հանդիպեց իրանահայ գործարարների հետ:
Հանդիպման ընթացքում, ՀՀ ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահը ներկաներին ներկայացրեց Հայաստանի բիզնես հնարաւորութիւնները՝ նրանց կոչ անելով ներդրումներ իրականացնել Հայաստանում, ապա պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:gagik-2

Հանդիպման աւարտից յետոյ, Գագիկ Ծառուկեանը շրջեց «ԱԼԻՔ» հաստատութեան շէնքում, եւ ծանօթացաւ հաստատութեան հնարաւորութիւնների եւ տարբեր բաժինների հետ:gagik

Շրջայցի աւարտից յետոյ ՀՀ ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահը ճաշեց «ԱԼԻՔ» հաստատութեան եւ «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմի աշխատակիցների հետ:

Մտերմիկ հանդիպում-ճաշի ընթացքում ՀՀ Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը շնորհակալագրերով պարգեւատրեց «ԱԼԻՔ» հաստատութեան եւ «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմի մի խումբ աշխատակիցների:

Պրն. Ծառուկեանը նաեւ 100.000 ԱՄՆ դոլար նւիրեց «Ալիք» հաստատութեանը:

Նշենք, որ կայացած հանդիպումներին ներկայ էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկեանը այցելեց Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի

c7bdcf65ada59c43c245ca8c409aa598_xl

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 14-ի առաւօտեան Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարան այցելեց Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը: Հանդիպմանը, ներկայ էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, ինչպէս նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորները, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետերը եւ կազմեր, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, Քահանայից դասը, ազգային մարմինների, միութիւնների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ:

Ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւած հանդիպմանը թեմակալ առաջնորդը ողջունելով Գագիկ Ծառուկեանին եւ ընկերակցող պատւիրակութեան այցը ազգային առաջնորդարան, ներկայացրեց իրանահայ համայնքին, մասնաւորաբար, թեհրանահայ համայնքի կառոյցը, իր յարակից բոլոր կենտրոններով, միութիւններով եւ բարեսիրական հաստատութիւններով: Անդրադառնալով «Ալիք»-ի 85-ամեակին, որի առիթով այս օրերին Թեհրան են այցելել հայաշխարհի մամուլի ներկայացուցիչները: Թեմակալ առաջնորդը նշեց, որ համայնքային աշխատանքները տարւում են համատեղ եւ հաւաքաբար ու բարձր գնահատեց Գագիկ Ծառուկեանի Աստւածահաճոյ, ի մասնաւորի՝ եկեղեցաշէն գործունէութիւնը:

160915a03aՀանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկեանը շեշտեց, որ հիացած է իրանահայ համայնքով եւ տարւող աշխատանքներով, որոնց նպատակի հիմքում հայապահպանումն է: Պարոն Ծառուկեանը իր ելոյթի ընթացքում նշեց. «Իմացէք, որ ցանկացած համահայկական միջոցառման նոյնպէս ես պատրաստակամ եմ մասնակից լինելու, աջակից լինելու, որովհետեւ մեր բոլորի նպատակը մէկն է՝ եռամիասնութեան ամրապնդումը եւ հզօրացումը»: Պրն. Ծառուկեանը կարեւորութեամբ անդրադարձաւ Հայ եկեղեցու դերակատարութեանը, ի մասնաւորի՝ այսօր, երբ հայ ժողովուրդը նոր մարտահրաւէրների դիմաց է կանգնած: Նա աւելացրեց, որ Իրանի պետութիւնը եւս շատ բարեացակամ է տրամադրւած Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ եւ աւելացրեց, որ այդ մասին արդէն խորը անդրադարձ է եղել Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի հետ հանդիպման ընթացքում եւ այս առումով բարձր գնահատեց իրանահայ համայնքի անխոնջ ջանքերը: Հանդիպման աւարտին Գագիկ Ծառուկեանը համայնքին նւիրեց հոգեւոր արժէք ներկայացնող բացառիկ խաչ եւ փոխադարձաբար՝ Սրբազան Հօր կողմից տրւեց յուշանւէր:

Վերջում թեմակալ առաջնորդի ուղեկցութեամբ Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ ներկաները ծաղիկներ խոնարհեցին՝ յարգանքի տուրք մատուցելով նահատակների յիշատակին, եւ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:

Հայկական մեդիայի ներկայացուցիչները հանդիպել են իրանական մեդիայի ներկայացուցիչների հետ

Նրանք այցելել են նաեւ Իրանում ՀՀ դեսպանատուն

«ԱԼԻՔ» – «ԱԼԻՔ» օրաթերթի 85-ամեակի առիթով Թեհրան ժամանած հայաշխարհի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպել են իրանական մեդիայի ներկայացուցիչների հետ:

02ba5d5686089c02c00fbae7c88128f0_xl

Հայկական պատւիրակութիւնը նախ այցելել է «Թասնիմ» լրատւական գործակալութիւն, որտեղ ծանօթացել են գործակալութեան հնարաւորութիւններին եւ հանդիպել են տնօրինութեան եւ լրագրողների հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներ: «Թասնիմ» գործակալութիւնից յետոյ, հայկական մեդիայի ներկայացուցիչներն այցելեցին «ՋամէՋամ» օրաթերթի խմբագրութիւն:

Խմբագրութիւնում շրջայցից յետոյ, հայ լրագրողները հանդիպեցին «Ջամ է Ջամ»-ի գործադիր տնօրէն դոկտ. Մորադ Էնադիի, գլխաւոր խմբագիր տկն. Մեսրիի եւ Հանրային կապերի պատասխանատու պրն. Եաղուբիի հետ:

Հանդիպմանը կարեւորեց հայ-իրանական կապերի ամրապնդումն ու ընդլայնումը:

Երէկ, հայկական մեդիաշխարհի ներկայացուցիչների երրորդ կանգառը Իրանում ՀՀ դեսպանութիւնն էր:

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, պրն. դեսպանը մանրամասն վերլուծական ներկայացրեց Իրան-Հայաստան յարաբերութիւնների, իրանահայ համայնքի վիճակի, կարողութիւնների եւ հնարաւորութիւնների մասին՝ կարեւորելով համայնքի դերը հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդման գործում: Հիւրերի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկան «Կալիֆորնիա կուրիէր» թերթի գլխաւոր խմբագիր Յարութ Սասունեանն ու ՀՅԴ Բիւրոյի մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը:

Կայացած հանդիպումների աւարտից յետոյ հիւրերը այցելեցին Թեհրանի մի շարք տեսարժան վայրեր:

Նշենք, որ հայկական մեդիայի ներկայացուցիչներին ընկերակցում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նախկին պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, իրանահայ լրագրող Սերգէյ Բարսեղեանն ու Գրիգոր Ղազարեանը:

alikonline.ir

Տպել Տպել