Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր

fotorcreatedԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին եւ նրա հետ քննարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ սերտ համագործակցությունն այսուհետ եւս կպահպանվի:

Արցախի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Բակո Սահակյանը Գրիգոր Սողոմոնյանին է հանձնել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբին շնորհված «Երախտագիտություն» մեդալ:

Տպել Տպել