Երդման արարողություն Արմաղա Լեռան ստորոտին

fotorcreatedՍեպտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող Արմաղա լեռան ստորոտում տեղի ունեցած երդման արարողությամբ 48 ընկեր համալրեց ՀՅ Դաշնակցության շարքերը, որոնցից 40-ը` ՀՅԴ Մարտունու Տալվորիկ կոմիտեության:

Տեղի ընտրությունը պատահական չէր: Արմաղա լեռան վրա գտնվող Քարանձավ թաքստոցում 1920-30թթ. գումարվել են Դաշնակցության Մարտունու ընդհատակում գործող «Լեռնային կոմիտե» կառույցի ժողովները:

Արմաղանի լանջերին հնչում էր ազգային երգը։ Բոլորին հիացրեցին հատկապես Ծովինար համայքում գործող մանկապատանեկան «Ծովինար» ազգագրական պարերի համույթի կատարումները։ Համույթի կազմավորմանը նպաստել է նաև «Տալվորիկ» կոմիտեն` Ծովինարի «Օձաբերդ» խմբի ընկերների նախաձեռնությամբ։

Տպել Տպել