ՀՅԴ երիտասարդականի մասնակցությունը Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հրավիրած ժողովին

fotorcreatedՍույն թվականի սեպտեմբերի 28-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (The Netherlands Institute for Multiparty Democracy, NIMD ) կողմից  նախաձեռնված հերթական հանդիպումը, որին հրավիրված էր նաև ՀՅԴ երիտասարդականը։

Ժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի  քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ։ Ժողովի նպատակն էր քննարկել նախորդ միջոցառումների արդյունքները և առաջիկա ծրագրերը։
ՀՅԴ Երիտասարդականը նրեկայացնում էր Հայկուհի Նալբանդյանը (Հայաստան)։

Ժողովի մասնակիցները դրական արտահայտվեցին նախորդ միջոցառումների կապակցությամբ։ Մասնավորապես նշվեց, որ Նիդերլանդների բազմակուսակցական ինստիտուտը ստեղծել է նոր հարթակ Հարավային Կովկասի երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար՝ շփվելու, փորձի փոխանակման և համատեղ աշխատանքներ իրականացնելու առումով։

Հանդիպման օրակարգում էր նաև ժողովրդավարական աժեքների տարածմանն ուղղված նոր ծրագրերի ներկայացումը, մասնավորապես համացանցի և նոր տեղեկատվական կայք ստեղծելու միջոցով։ Մշակվեց կայքի ստեղծման նախնական ծրագիր և ճշտվեց առաջիկա անելիքները ուղղված դրա իրակացմանը։

Որոշվեց շարունակել նմանատիպ հանդիպումները։

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ

Տպել Տպել