ՀՅԴ անդամները ՏԻՄ ընտրություններում

FotorCreatedՀոկտեմբերի 2-ի Տիմ ընտրություններում ՀՅԴ անդամները հաղթել են հետեւյալ համայնքներում.

ՀՅԴ-ական երեք գյուղապետեր վերընտրվել են

Կապանի ՀՅԴ թեկնածուի շտաբի պետ Սասուն Մանուկյանը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով ՀՅԴ երեք գյուղական համայնքների ղեկավարները վերընտրվել են՝ Նորաշենիկում՝ Ռոմա Ավանեսյանը, Առաջաձորում՝ Դավիթ Մովսեսյանը և Տավրոսում՝ Սլավիկ Կարապետյանը

Գուսանագյուղում վերընտրվել է ՀՅԴ-ական գյուղապետը

Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում երեկ կայացած համայնքապետի ընտրություններում վերընտրվել է գործող դաշնակցական գյուղապետ Վասակ Ղազարյանը: Նշենք, որ այս համայնքում առաջադրվել էին երկու թեկնածուներ:

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով ՀՅԴ-ական Ղազարյանը ստացել է 275 ձայն, իսկ նրա մրցակից ՀՀԿ-ական Ռոբերտ Բալաբեկյանը ստացել է 243 ձայն:

Ախուրյանում վերընտրվեց ՀՅԴ-ական համայնքապետը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում երեկ կայացած` համայնքապետի ընտրություններում ՀՅԴ-ական գյուղապետ Արծրունի Իգիթյանը մոտ 700 ձայնի առավելությամբ հաղթել է իր հիմնական մրցակից` Ախուրյանի էլ. ցանցերի տնօրեն, ՀՀԿ-ական Կարապետ Կարապետյանին և վերընտրվել գյուղապետ:

Նրա օգտին քվեարկել է 1704 ընտրող:

Տպել Տպել