Ֆրանսիայում կազմակերպվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն

fotorcreatedԻլ-դը- Ֆրանս-ի տարածաշրջանային խորհուրդը հոկտեմբերի 5-ին կազմակերպել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն:

Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն, միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ժան-Մարկ Ժերմենը, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Վալ դե-մարն դեպարտամենտի սենատոր, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Իլ-դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավարի Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների նախագահ Արա Թորանյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, «Արևելքի քրիսոտնյաները վտանգի մեջ» Chredo կազմակերպության նախագահ Պատրիկ Քարամը և հայն համայնքի ներկայացուցիչներ:

Իր խոսքում Վալերի Պեկրեսը շնորհավորել է ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ և ավելացրել, որ ցանկանում է խորացնել համագործակցությունը Երևանի հետ` իրականացնելով հավակնոտ ծրագիր:

Արա Թորանյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ժառանգների համար, ովքեր սիրում են արդարություն, Հայաստանի անկախությունն ունի սովորականից ավելի մեծ նշանակություն:Թորանյանը ՀՀ անկախությունն անվանել է հրաշք:

Պատրիկ Քարամն էլ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին` վստահություն է հայտնել, որ Արցախը կշարունակի մնալ հայկական:

armenpress.am

Տպել Տպել