Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը հրաժարական է տվել

fotorcreatedՎանաձորի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը հրաժարական է տվել։

Վերջինս իր ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Ավարտվեց Վանաձորի ավագանու ընտրությունների առաջին փուլը, ընտրվեց ավագանի, որն էլ իր հերթին կընտրի համայնքապետ: Հ.Յ.Դաշնակցության մասնակցությունն այս ընտրություններում նպատակամղված էր համայնքային կառավարման նոր որակի եւ մշակույթի ներմուծմանը: Համամասնական ցուցակի մեր թիմով փորձեցինք սահմանել եւ պահպանել քարոզարշավի հանդուրժողականության առանցքը, սակայն որոշ կուսակցությունների կողմից այն ոչ միայն չպահպանվեց, այլեւ նրանց կողմից ընտրարշավը վերածվեց քաղաքական ինտրիգային հարթակի: Գրեթե չքննարկվեցին Վանաձորի տարիներ շարունակ կուտակված հինախնդիրները: Եթե ավագանին այս ոճով մեկնարկի, ապա Վանաձորը դեռ երկար կսպասի համայնքային խնդիրների լուծումներին:1473423577-7052

Կոչ եմ անում ավագանուն բառացիորեն լծվել այս խնդիրներին, դրանց ռացիոնալ եւ օրիգինալ լուծումների եւ ռեսուրսների փնտրմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի բարեկարգ Վանաձոր:

Հաշվի առնելով, որ ՀՅԴ համամասնական ցուցակը, չնայած հավաքելով մասնակիցների քվեների 6.37%-ը, ավագանում կներկայա 2 մանդատով, չստացավ վանաձորցիների մեծամասնության քվեն, ինչի համար որ մասնակցում էինք ընտրարշավին, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին մեր թիմին եւ ինձ` որպես թիմի ավագ (կամ ինչպես ընդունված է ասել`թիվ 1 համար) եւ հավաստելով, որ ավագանու անդամի կարգավիճակն ինձ համար գերնպատակ չէր, հայտնում եմ ինքնաբացարկ, հնարավորություն տալով համամասնական ցուցակի հաջորդ համարով ընկերոջս դառնալու ավագանու անդամ:

Նշեմ նաեւ, որ ընտրարշավի ընթացքում մեր համաքաղաքացիների հետ քննարկված եւ նրանց կողմից բարձրացված խնդիրներին կշարունակեմ ակտիվ առնչվել, ավելին, շարունակելով մնալ հանրային կերպար, հանուն իմ քաղաքի զարգացման, պահանջատիրոջ կարգավիճակով ուշադիր կհետեւեմ ավագանու նիստերին, հաճախ նաեւ` կմասնակցեմ դրանց, հանդես գալով Վանաձորի զարգացմանն ուղղված իմ առաջարկներով»։

news.am

Տպել Տպել