Լիբանանի Ազգային Ազատ հոսանքը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին

fotorcreatedԼիբանանի Ազգային Ազատ հոսանք կուսակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր հոսանքներին և կուսակցություններին, որոնք օժանդակել են իրենք նախագահական ընտրապայքարում:

Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակցի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար Ժըպրան Պասիլ շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն հոսանքներուն եւ կուսակցութիւններուն, որոնք օժանդակեցին Ազգային Ազատ Հոսանք կուսակցութեան մղած` նախագահական ընտրապայքարին:

«Շնորհակալութիւն կը յայտնենք համախմբումի սիւներէն` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, որ առաջին օրէն մեզի նեցուկ կանգնեցաւ: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն Ազգային Ազատ Հոսանքին զօրակցեցաւ զօր. Աունի վերադարձած օրէն մինչեւ անոր նախագահ ընտրուիլը: Մենք մի՛շտ իրարու զօրակցեցանք` հանդիսանալով հաստատեւ ամուր դաշնակիցներ ըլլալու օրինակելի տիպար մը».յայտնեց Պասիլ, շեշտելով, որ հանրապետութեան նախագահզօր. Միշել Աուն բոլոր լիբանանցիներուն նախագահն է»:

Տպել Տպել