Հայ Դատը Թուրքիայում պատգամավորների ձերբակալությունների մասին կոչով է հանդես եկել

hay-dat-kochԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության 11 պատգամավորների ձերբակալության մասին հրատապ կոչով է հանդես եկել:

Կառույցն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

«Ուշ երեկոյան Թուրքիայի կառավարությունը գործողություններ է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության դեմ: ANCA-ն (ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը) իր կողմնակիցներին խնդրում է նամակով դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ հորդորելով նրան վճռական քայլեր ձեռնարկել Էրդողանի՝ Թուրքիայում մնացած վերջին դեմոկրատական կուսակցությանը լռեցնելու ջանքերի դեմ»,-մասնավորապես ասվել է կառույցի հայտարարության մեջ:

Հայ Դատն իր էջում տեղադրել է նաև կուսակցության լուսանկարը՝ «Ազատություն՝ ԺԴԿ-ին» (#FreeHDP) գրությամբ:

Տպել Տպել