Թրամփի հաղթարշավը. Պոպուլիստն ինքն անակնկալի եկավ

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը

unnamed-1Թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը չկարողացան ստանալ ժողովրդի քվեի մեծամասնությունը, ինչպես Բարաք Օբաման, բայց Թրամփի հաղթանակն ապահովեցին մի քանի գործոն: Պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական ձախողումից ու Քլինթոնի անձի նկատմամբ հակասական վերաբերմունքից մինչև անգամ ամերիկյան բաց հասարակության թաքնված վախեր:

Իր իսկ հաղթանակից անակնկալի եկած Դոնալդ Թրամփը հետընտրական ելույթում նույնիսկ փոխեց իր քաղաքական ոճը` հանդես գալով միասնականության կոչով ու խորին շնորհակալություն հայտնելով իր ընդդիմախոսին` Հիլարի Քլինթոնին:

Պարզ է, նախընտրական քարոզարշավներում պոպուլիստական հռետորաբանությամբ փայլող Թրամփը մեծապես տարբերվելու է ընտրված նախագահ Թրամփից: Ո՞րն էր Թրամփի ֆենոմենը, ի՞նչը և ի՞նչպես չկարողացավ ներկայացնել Քլինթոնը, Թրամփի` Պուտինի նկատմամբ ունեցած համակրանքից մինչև Հայկական հացի մասին անտեղյակություն` այս և այլ հարցերի մասին Աննա Դանիելյանը զրուցել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:

lratvakan.am

Տպել Տպել