«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ուղերձը՝ Ուսանողի օրվա առիթով

1479378718-2436Սիրելի’ ուսանողներ

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ուսանողները` առանց տարիքի, սեռի, մասնագիտության ու նյութական խտրության, հավասար արժեք ունեն հայրենիքի համար և կարևոր են՝ մեծ ու փոքր, փորձառու և անփորձ, քանզի նրանք ապագա սերունդն են:

Ուսանողական առօրյան բոլորիս ստիպում է մտածել ուսանողական խնդիրների շուրջ և փնտրել դրանց լուծման տարբերակներ: Մեզ համար՝ որպես ուսանողական միության, այն ավելի պարտավորեցնող է: Այս խնդիրների որոնման և բարձրաձայնման ընթացքում հաճելիորեն բախվում ենք ուսանողների հաջողություններին և համարձակ քայլերին, որոնց շնորհիվ նաև ուսանողական կյանքը շատ ավելի է գունավորվում: Հանդիպում ենք բազում գիտական հոդվածների, միջազգային մրցանակների և պատվոգրերի: Իսկ սույն թվականի ապրիլին հանդիպեցինք նաև հայրենիքի արժեքը գիտակցող և նրան կամավոր նվիրվող բազում ուսանողների:

Վստահաբար կարող ենք ասել, որ ուսանողական շրջանակները տարեցտարի խտանում են և դառնում ավելի ամուր ու գիտակից: Իսկ մենք բոլոր խնդիրների և դրանց լուծման ճանապարհին միշտ ուսանողի կողքին ենք, ուսանողի հետ՝ ցանկանալով ունենալ ավելի պայքարող, զարգացած և բանիմաց հասարակություն:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը շնորհավորում է բոլոր ուսանողներին Ուսանողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ուսման և գիտելիքների ճիշտ դրսևորման ճանապարհին:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

yerkir.am

Տպել Տպել