Կայուն աշխատատեղեր, զբաղվածության ապահովում

. Դավիթ Լոքյանը ներկայացրեց նոր ծրագրի ընձեռած հնարավորությունները

«Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողովում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով` այս համաժողովը շատ կարևոր է, քանի որ ստորագրվում է մի փաստաթուղթ, որը միայն ու միայն դրական ազդեցություն կարող է ունենալ տարածքային զարգացման վրա:

fotorcreated

«Հայտնի է, որ Եվրամիությունը Արևելյան գործընկերության ընդհանուր կոնտեքստում լուրջ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին, և առավել կարևորվում է գործընկերությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, քանի որ մեզ համար պարզ է՝ Եվրամիությունը տարիների ընթացքում ունեցել է տարածքային անհամաչափություն հաղթահարելու և երկրում կայուն ապրելակերպ ստեղծելու նպատակ: Օժանդակությունը, որ մենք Եվրամիությունից ստանում ենք, հիմնականում ուղղված է լինելու բարեփոխումներին, և այդ բարեփոխումների արդյունքները մեր երկրում պետք է լինեն տեսանելի ու չափելի: Այսօրվա ստորագրվելիք ծրագիրը ներառելու է 10 միլիոն եվրոյի չափով գումար՝ այդ յոթ և ավելի ծրագրերի համար: Այս ծրագրերի ընտրությունն իրականացրել են մեր գործընկերները»,- ասաց Լոքյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է տարածքների զարգացման ռազմավարության փաստաթուղթը:

«Մենք ունենալու ենք 2000 զբաղված մարդ, կայուն աշխատատեղեր, որոնք միջինից բարձր վճարում են ունենալու: Մեր երկրում սկսված է մի գործընթաց, որով առաջնորդվելով` միայն 2017 թվականին խոշորացնելու ենք 34 փնջեր: Սկսվել են առաջարկներ համայնքներից, որին մենք սպասում էինք և սա շատ ուրախացնող է»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` 2018 թվականից հետո Հայաստանում կունենանք շուրջ 100 կամ մի փոքր ավելի խոշորացված համայնքներ, որոնց կառավարումը, ծրագրերի իրացումը, գործիքների կիրառումը, մարդկային ռեսուրսների ներդրման խնդիրները կդառնան շատ հեշտ իրականանալի: «Խոշորացման արդյունքում մենք ունենալու են մարդկային լուրջ կապիտալ, որը կարողանալու է տարածքների խնդիրները հաղթահարել»,- ասաց Լոքյանը:

.yerkir.am

Տպել Տպել