ԱԺ օրակարգում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված է վերաքննիչ պալատի վերակազմավորում

Վերահսկիչ պալատնի նախագահի տեղակալ Արա Նռանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս ԱԺ օրակարգում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված է վերաքննիչ պալատի վերակազմավորում և անցում արդեն հաշվեքննության սկզբունքներով իրականացվող պալատի ձևավորմանը: «Նախատեսվում է, որ 2018 թվականի ապրիլից հետո ՀՀ-ում Հաշվեքննիչ պալատի կողմից վերահսկողություն իրականացվում է «Ինտոսա» միջազգային կազմակերպության սկզբունքների համաձայն, որը ապահովելու է ֆինանսական համապատասխանելիության և կատարողական հաշվեքննություն: Այսինքն` մենք ակնկալում ենք, որ այս բարեփոխումները ընթացքում մենք կունենանք ավելի նոր կարգի միջազգային չափանիշներին բավարարող բարձրորակ հաշվեքննություն»,-ասաց նա:

????????????????????????????????????

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետի փոփոխությունը նկատելի՞ է Վերահսկիչ պալատի աշխատանքներում, հաշվի առնելով, որ վարչապետի տրամադրվածությունը չարաշահումների նկատմամբ շատ է խիստ է՝ Արա Նռանյանն ասաց. «Վերահսկիչ պալատը անկախ գործող մարմին է և ընդամենը այս պահին գործում է ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրի և արտածրագրային թեմաների շրջանակներում: Վերահսկիչ պալատը. անկախ նրանից՝ գործադիրը ինչ կուրս է վերցնում, որպես անկախ մարմին՝ իր գործառույթները պետք է իրականացնի Սահմանադրությամբ և օրենքներով»,-ասաց նա:

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ բոլոր ընթացիկ հաշվետվությունները 2016 թվականի ծրագրի շրջանակներում հրապարակված են: «Հանրային հնչեղություն ունեցող դեպքերից դատախազությունը իր նախաձեռնությամբ կատարել է ուսումնասիրություն, հարուցել է քրեական գործեր և հաշվի առնելով, որ այդ գործերի մասով քննություն է իրականացվում առաջարկում եմ զերծ մնալ լրացուցիչ մեկնաբանությունից»,-ասաց նա:

Արա Նռանյանը հայտնեց, որ համաձայն ընդունված 2016-2017 թվականների ծրագրի իրականացնում են կադրային վերապատրաստում-ուսուցում, որպեսզի նրանք ավելի պատրաստ լինեն նոր չափանիշներով հաշվեքննություն իրականացնելուն:

tert.am

Տպել Տպել