Այդ կաշառքը հետո ձեզնից են վերցնելու

Այսօր Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իրենց նախընտրական ծրագիրն են ներկայացրել Դաշնակցական գործիչները: Լճաշենցիներին ուղղված խոսքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն ասաց, որ իրենք երբ որ ասում են «Նոր սկիզբ» դա պատահական չէ, քանի որ նոր Սահմանադրությամբ համակարգ է փոխվել, որով այլևս մենք թագավոր չենք ընտրելու, իսկ հաջորդ տարի ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը չի ունենա այն լիազորություններն ինչ այս 25 տարիների ընթացքում ունեցել են, բոլոր նախագահները:

«ՀՅԴ-ն ցույց է տվել, որ այն միակ կուսկցությունն է, որ ինչքան վստահության քվե ստացել է ժողովրդից փորձել է իր ծրարերը իրականացնել. ՀՅԴ-ն իր ուղեգիծը չի փոխել թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ ընդդիմություն եղած ժամանակ: Դաշնակցությունը երբեք ինքնանպատակ չի եղել իշխանություն, ոչ էլ ինքնանպատակ ընդդիմություն է եղել»,- ասաց Մանոյանը: Մանոյանի խոսքով, եթե համեմատելու լինեն ՀՅԴ-ն և մյուս կուսակցությունները, ապա չեն տեսնի մի կուսակցություն, որն ունենա հինգ աթոռ և իրենց չափ բան փոխած լինի:

«ՀՅԴ-ն է որ միշտ ասել է, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել և երբ առիթը հանդսիացավ ՀՅԴ-ն գնաց այդ քայլին՝ ընդառաջ գնալով նախագահի դիմումին ստորագրեց համաձայանգիր»,- նկատեց նա: Մանոյանը իր խոսքում նշեց, որ այդուհանդերձ ՀՀԿ-ի հետ ունեն տեսակետների տարբերություն կապված Արցախի հարցի հետ:

«Չենք ընդունում «Մադրիդյան սկզբունքները», չենք ընդունել հայ-թուրքական արձանագրությունները»,- ասաց Մանոյանը, ապա նշեց, որ իրենք կարողացել են ցեղասպանության 100 ամյակի առիթով հասնել համահայկական հռչակագրին, որտեղ խոսք է գնում հատուցման մասին, Սևրի պայմանագրի մասին: Ըստ Մանոյանի՝ չկա մեկ կուսակցութւոն որ ընդդիմության մեջ գտնվի և կարողանա համախմբել ընդդիմությանը, իսկ ՀՅԴ-ն 2009-2016 թվականներին ընդդիմությանմ եջ լինելով կարողացել է համախմբել կենսաթոշակի պարտադիր կուտակային օրենքի ընդունման ժամանակ:

Խոսելով խորհրդարանական համակարգի առավեությունների մասին ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ անյպես չէ, որ մի կողմը հաղթելու է, իսկ մյուս կողմը կորցնի բոլոր շանսերը: Մանոյանը դիմելով հավաքվածներին նշեց, որ ՀՅԴ-ի համար երկրի ներսում չկան թշնամիներ, կան մրցակցիներ և ընդդիմախոսներ են և իրենք պատրաստ են համագործակցել այն բոլոր ուժերի հետ, ում հետ կունենան ընդհանուր հայացքներ:

Ըստ Մանոյանի՝ այսօրվա գործող քաղաքական ուժերից ՀՅԴ-ն միակն է, որ իսկապես սոցիալիստական կուսակցությունն է և որ իրենց նպատկներից մեկն է երկրի հարստության արդար բաշխումը ժողովրդին:

«Կարևոր է, որ դուք գիտակցեք, թե ում եք ընտրելու: Այդ կաշառքը հետո ձեզնից են վերցնելու, թող բոլոր վերցնողները վստահ լինեն, որ կաշառք վերցնելով ապագա հինգ տարում հարյուրապատիկ հետ են տալու: Ափսոս է, որ մենք այդպես ժողովրդին սովորեցնենք, որ մարդիկ փողով գան ընտրվեն»,- ասաց նա:

Տպել Տպել