Ցանկացած քվեարկություն, որ կատարվում է քաղաքացու ազատ կամքով դա Դաշնակցության հաղթանակն է

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը մարտի 27-ին Իջևանում կայացած ՀՅԴ բազմամարդ հանրահավաքի ընթացքում՝ դիմելով հավաքվածներին նշեց, որ ապրիլի երկուսին ընտրությունը նրանցն է, մեր երկրի ապագան նրանց ձեռքում է և կոչ արեց անպայման մասնակցել քվեարկությանը՝ անկախ նրանից, թե ում են քվեարկելու՝ կարևոր է որ բոլորը մասնակցեն քվեարկությանը:

«Ցանկացած քվեարկություն, որ կատարվում է ազատ քաղաքացու կողմից, ազատ կամքով դա Դաշնակցության հաղթանակն է, որովհետև դա նոր սկզբի առաջին քայլն է, որովհետև դա արդար Հայաստանի առաջին քայլն է: Մի խաբվեք այն ասեկոսեներին, թե իբր ամեն իչ որոշված է անկախ ձեր քվեարկությունից, այդպես չէ, եթե այդպես լիներ այսքան շատ ընտրակաշառքի մասին չէին խոսի ընտրակաշառքի արժեքը չէին բարձրացնի կամ իջացնի: Իմացեք՝ ոչ միայն ընտրակաշառքն է քրեորեն պատժելի, այլ նաև ընտրակաշառք ստանալն է քրեորեն պատժելի»,- ասաց Մանոյանը:

Մանոյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ Ըստ եթե իրենց քվեն տան Դաշնակցությանը, ապա այդ ձայները չեն փոշիանա չի փոշիանա: Ըստ նրա՝ ԱԺ-ում չկա մի ուժ, որ ընդամնեը 5 մանդատ ունենալով արել է այնքան գործ, ինչքան Դաշնակցթյունն է արել և դա արել է և՛ ընդդիմության մեջ, և՛ իշխանության մեջ:

«Դուք քվե տալիս եք՝ ոչ թե որ կուսակցություները լինեն ընդդիմություն, այլ որպեսզի այդ կուսակցություններն իրենց նպատակներն իրականացնեն, իսկ մենք ցույց ենք տվել, որ թե ընդդիմության մեջ, թե իշխանության մեջ մենք հետամուտ ենք, որպեսզի մեր ծրագրերն իրականան: Ապրիլի երկուսը այն հնարավորությունն է, որ դուք ևս գոնե առաջիկա 5 տարվա համար լինեք մասնակիցը մեր երկրի ապագային, որովհետև այլևս միակ մարմինը, որը ժողովրդի կողմից ուղղակի ընտրվելու է դա Ազգային ժողովն է»,- ասաց Մանոյանը, ապա հավելեց. «Որպեսզի մենք մասնակիցը դառնանք երկրի պետականության շինարարությանը, անհրաժեշտ է ձեր քվեն, ձեր վստահության քվեն ենք ուզում և խոստանում ենք, որ այդ քվեն չենք փոշիացնի»:

Տպել Տպել