Ստորագրվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը

Այսօր մայիսի տասնմեկին նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը: ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Արմեն Աշոտյանն իր խոսքում նշեց, որ հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել սահմանադրական փոփոխությունները, կնքած նախորդ կոալիցիոն հուշագիրը, 2 կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև ԱԺ ընտրությնների արդյունքները:

«Կոալիցայի գործունեության հիմնական ուղղություներն են լինելու մարդը, հասարակությունը և պետությունը: Մենք ունենք բազմաթիվ արժեհամակարգային ընդհանրություններ ՀՅԴ մեր կոալիցիոն գործընկերների հետ, ինչից ելնելով հիմա խարսխվել է այն տեքստը, որը գալիք 5 տարիների համար հիմք է լինելու երկու ազգային կուսկացությոնների համագործակցության համար: Հիմք, որի վրա կառուցվել է նոր Սահմանադրությունը»,- հայտարարեց Աշոտյանը, ապա հավելեց, որ հիմնական պայքարի ոլորտներից են լինելու նոր Սահմանդրությունը, ազգ-բանակի ներդրումը, իրավական դաշտի բարեփոխումները, գործող Սահամանդրության համատեքստում մրցունակ տնտեսության զարգացումը և իհարկե մարդու, մարդու ազատությոնների և իրավունքների հետ շաղկապված ինստիտուտների զարգման խնդիրները:

Աղվան Վարդանյանն էլ իր ելույթում նշեց, որ այս համաձայանգիրը ընդգրկելու է 6-րդ գումարման ԱԺ ամբողջ գործընթացը՝ մինչև 2022 թվականը:

«Երեք հիմնարար արժեքներ են դրված մեր հուշագրի հիմքում: Դրանք մեր սահմանների անվտանգությունն են, Արցախի անվտանգությունը, տնտեսությունն ու տնտեսության կարգավորումն ու զարգացումը և երկրում որակական արմատական փոփոխությմուներ անելու վճռականությունը»,- ընդգծեց Վարդանյանը:

Նրա խոսքով` ԱԺ ընտրութնյններից հետո մենք մտնում ենք մի փուլ, երբ երկու կուսակցությունները ձգտելու են որակական փոփոխությններ կատարել և համառ աշխատանքի արդյունքում կարող են հասնել այդ որակական փոփոխություններին:

Տպել Տպել