Իսպանական Սուեկա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սուեկա քաղաքը (Վալենսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեպանության ֆեյսբուքյան էջը:

Քաղաքային իշխանությունները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, որը ներկայացրել էր հունիսի 2-ին Սուեկայի քաղաքապետ Ռաքել Տամարիտը:

Այսպիսով, Սուեկան միանում է Ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքներին ու ինքնավար համայնքներին: Վերջիններիս թվում են Արագոնը, Բալեարյան կղզիները, Բասկյան երկիր և Կատալոնիան:

Տպել Տպել