Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Կառավարության օրակարգում էր Շիրակի մարզպետի պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու հարցը: Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

Կառավարության որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։

Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց:

Տպել Տպել