Կառավարության նոր ծրագիրն իր հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդներից

ՀՅԴ-ն արդեն ծանոթացել է կառավարության նոր ծրագրի աշխատանքային տարբերակին, եղել են քննարկումներ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գնահատմամբ, կազմված է համապարփակ և շատ մանրակրկիտ ծրագիր՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով:

«Խորապես համոզված եմ, որ սա հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է, տարի առ տարի որ ոլորոտում ինչ պետք է կատարվի»,- այսօր ​Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ-ական գործիչը:

Նա ասաց, որ իր ոճով, հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդ ծրագրերից:

«Այսպիսի հստակ թիրախներով ծրագիր չի եղել: Ոչ միայն իրատեսական է, այլև ավելի հավակնոտ, լուրջ խնդիրներ առաջադրող»,- հավելեց Ա. Վարդանյանը:

Հարցին, թե Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այս կառավարությունն արդեն 8-9 ամիս աշխատում է, որևէ փոփոխություն կատարվե՞լ է այս ընթացքում, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ Հայաստանում իսկապես սկսվել է որակական փոփոխությունների փուլ:

«Մի շարք ոլորտներում՝ հարկային, մաքսային, դատական համակարգում, տնտեսության ճյուղերում նախաքայլեր են կատարվում, այդ փոփոխությունների հիմքերն են դրվում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

ame width=”560″ height=”315″ src=”https://www.youtube.com/embed/yF6adVbE0sc” frameborder=”0″ allowfullscreen>

panorama.am

Տպել Տպել