Երևանի կենտրոնում կտեղադրվի Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը

2018 թ-ին Հայաստանի Առաջին հանրապետության նշվելիք 100-ամյա հոբելյանի շրջանակում Հանրապետության հրապարակի մուտքում վեր է խոյանալու Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի, հասարակական-քաղաքական, ռազմական, ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։

Նման որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետարանը:

Հուշաձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:

Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ համաձայն կից ներկայացված սխեմայի: Հուշարձանի պատվանդանի համար առաջարկվող հողատարածքը չպետք է գերազանցի 16.0մ 2 :

Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերի և նյութի ընտրությունը թողնվում է· հեղինակի հայեցողությանը: Հուշարձանի դիրքը պետք է ապահովի լավագույն դիտակետեր և նպաստի տարածության մեջ՝ մասշտաբի առումով ճիշտ ընկալմանը:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերն են` տարածքի գլխավոր հատակագիծը Մ 1:1000, Ճարտարապետական փռվածքները, հուշարձանի մասշտաբը, ձևը և նյութը արտահայտող գծագրերը Մ 1:50, Հուշարձանի հիմնական մասի մանրակերտը,· Բացատրագիրը /2 օրինակ /, Անհրաժեշտության դեպքում կարելի է ներկայացնել առաջարկը պարզաբանող լրացուցիչ նյութեր:

Առաջին մրցանակ` հեղինակը /հեղինակային խումբը/ ստանում է հուշարձանը իրականացնելու իրավունք: Երկրորդ մրցանակ` հեղինակը /հեղինակային խումբը/ պարգևատրվում է 1500 դոլարին համարժեք դրամով, երրորդ մրցանակ` հեղինակը /հեղինակային խումբը/ պարգևատրվում է 1000 դոլարին համարժեք դրամով:

Մրցութային առաջակությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2017թ. օգոստոսի 10-ը հետևյալ հասցեյով. Արգիշտի փողոց հ. 1, հարկ 2-րդ: Գծագրերի աջ կողմում վերևի անկյունում վեցանիշ թվով նշվում է նախագծի ծածկագիրը՝ շրիֆտի բարձրությունը 15 մմ: Գործը ներկայացնելիս փակ ծրարի մեջ համապատասխան ծածկագրով ներկայացվում է հեղինակը կամ հեղինակային կազմը և մասնակցության տոկոսը:

b254c0fade372c74ec51100607891fabf5febb9e

Տպել Տպել