Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը

Օգոստոսի 17-ի կառավարության նիստում հաստատվեց Հայաստանում գիտության զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրը։ Համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կրության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի մարտահրավերների պատասխաններին ուղղված հիմնական լուծումներն ու դրանցով պայմանավորված միջոցառումները, ինչպես նաև ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներն ըստ նպատակների:

Ծրագրի մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն` ամենամյա պարբերականությամբ։ Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարություն է ներկայացվելու հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետության առանցքային ցուցանիշների ուղղությամբ տվյալ տարվան նախորդող տարվա կատարողականի և հաջորդող երեք տարվա կանխատեսումների վերաբերյալ։

Արդյունքում հնարավոր կլինի հանրապետությունում ձևավորել միջազգային ասպարեզում մրցունակ, Եվրոպական հետազոտական տարածքի հետ ինտեգրված և այդ հետազոտական տարածքում իր մասնագիտացման տիրույթը ձևավորող ազգային գիտական համակարգ, որը կխթանի գերազանցությունը հիմնարար և կիրառական հետազոտություններում ու կնպաստի հանրապետության տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

Տպել Տպել