Լեւոն Մկրտչյանն ուսուցիչներին կոչ է անում հեռու մնալ քաղաքական գործընթացներից

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց՝ դուք ծրագիր եք ներկայացրել՝ ուսուցչի դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ըստ ձեզ, ուսուցչի հեղինակության բարձրացմանը չի՞ խոչընդոտում այն, որ նրանք ներքաշվում են ընտրություններում, ցուցակներ են կազմում եւ հենց դրանից է, որ մարդիկ թաղային հեղինակություններին վեր են դասում ուսուցչից:

Նախարարը պատասխանեց. «Նպատակը հետեւյալն էր իմ ասածի, որ նաեւ խնայենք մեր ուսուցիչներին եւ դպրոցներին քաղաքական գործընթացներից: Դպրոցը պիտի դառնա դաստիարակության, համախմբման, գիտելիքի, հմտությունների մատուցման տեղ: Ես ձեզ հետ համաձայն եմ, պիտի փորձենք աստիճանաբար դա անել: Արդեն բարձրագույն կրթության դեպքում արել ենք քայլերը, ոչ թե ապաքաղաքականացնենք, այլ ինքը հաստատությունը հանենք այդ գործընթացներից, որովհետեւ ի վերջո կուսակցությունները հենվում են մտավորականության վրա, մենք 37 հազար ուսուցիչ ունենք, պիտի լինեն ներքաշված, բայց իրենք բոլորը պիտի խնայեն իրենց դպրոցը այդ գործընթացներից»:

Մեր հարցին՝ դուք, որպես նախարար, արգելելո՞ւ եք, որ ուսուցիչները ընտրական գործընթացներին ներքաշվեն՝ նա պատասխանեց. «Արգելում ենք ամեն անգամ, բայց արդյունքը տեսնում եք: Պիտի այնպես անենք, որ իսկապես մեխանիզմներ ունենանք արգելելու: Ամեն անգամ այդ հայտարարությունն ասում ենք, բայց պիտի արգելվի ու բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Տպել Տպել