Խորհրդաժողով՝ «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով

ՀՅԴ Բյուրոն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակի կապակցությամբ, կազմակերպում են «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողով:

Այն կմեկնարկի 2017 թ. սեպտեմբերի 4-ին, 10.30-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում: Խորհրդաժողովին հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խմբակցություններից և հանձնաժողովներից, պաշտպանության նախարարությունից, արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության կառավարությունից և Պաշտպանության բանակից, ինչպես նաեւ՝ գիտնականներ, փորձագետներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, լրագրողներ:

Զեկույցով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Նախատեսվում է քննարկում՝ ներկայացված զեկույցների շրջանակում:

ՀՅԴ Գերագույն մարմին

Տպել Տպել