Դու պետք է բանակցելի լինես, չպետք է հայտարարես, որ ոչ մի բան չպետք է զիջես

Հայաստանին բանակցությունները պետք են եւ բանակցությունների գոյությունը մենք ինքներս պետք է օգտագործենք մեր նպատակի համար, ինչն անում է Ադրբեջանն իր նպատակի համար: Այս մասին, այսօր՝ «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ դու պետք է բանակցելի լինես, խոցելի չլինես քո դիրքորոշումների մեջ. «Եթե դու ասում ես, որ ոչ մի բան չպետք է զիջես, ինչ այսօր ըստ էության անում է Ադրբեջանը, դառնում ես անբանակցելի կողմ, եւ, բնականաբար, քո բոլոր պահանջները դիտվում են հակատրամաբանական եւ բանակցություններին հակընթաց քայլեր։ Մենք այդ տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք։ Մեզ այս փուլում բավարարում է այն հայտարարությունը, որ որեւէ զիջում չի կարող տեղի ունենալ Ղարաբաղի հարցում, քանի Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

news.am

Տպել Տպել