ԿԳ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:

Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարը արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և հյուրերի խնդրանքով ներկայացրել ՀԲ աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կրթական բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և շեշտել, որ տարիներ շարունակ Հայաստանի կրթական համակարգի փոփոխություններն իրականացվել են ՀԲ-ի հետ համագործակցությամբ: Հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն առավել արդյունավետ կլինի՝ Լ. Մկրտչյանն ընդգծել է կրթության համակարգում բովանդակային բերեփոխումների նոր փուլի մեկնարկի կարևորությունը:

Իր հերթին Մ. Թեմբոնը շեշտել է, որ կրթությունն առանձնակի տեղ է գրավում Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ում իրականցվող ծրագրերի մեջ, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել աջակցությունը կրթական բարեփոխումների գործընթացին:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տպել Տպել