Քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը տեսականորեն չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքի հետ կարող է կոալիցիա կազմվել:

«Քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը նշեց, որ պետք չէ շտապել, ժամանակը կգա՝ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

Հարցին՝ տեսնո՞ւմ է ԲՀԿ կարիքը կոալիցիայի մեջ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այսօրվա կոալիցիան (նկատի ունի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, – հեղինակ) իր գործառույթները լիարժեք իրականացնում է: Ժամանակը կգա՝ բոլոր հարցերի պատասխանները կունենաք: Խորհուրդ կտամ՝ ջուրը չտեսած չբոբիկանաք, որովհետև կարող է ջուրը ձեր սպասված ջուրը չլինել»:

Նա կրկնեց, որ կա գործող կոալիցիա, որն ունի իր ծրագիրը և հետևողականորեն փորձում է իրականացնել այն՝ անկախ առկա բոլոր դժվարություններից:

«Քաղաքական ուժերը տեսականորեն որևէ բան չեն բացառում, և դա բնական է՝ քաղաքականություն է: Օրը կգա, բարին հետը»,- նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Նշենք, որ օրերս ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ հնարավոր է՝ կոալիցիա կազմվի «Ծառուկյան դաշինքի» հետ: «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ ասել էր, որ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվել։

tert.am

Տպել Տպել