Նախադեպը շատ լավն է` խոշորածավալ ակտիվ կապիտալ ենք փոխանցում համայնքներին

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` կառավարությունը համայնքներին գույք է նվիրաբերում, որի արժեքը 6 միլիարդ դրամ է:Դա հիմնականում 15 համայնքներին փոխանցվող գույք է ՝ գազատար և ոռոգման համակարգեր:

«Նախադեպը շատ լավն է, որովհետև մենք այսպիսի խոշորածավալ ակտիվ կապիտալ չենք փոխանցել համայնքներին: Սրանով մենք համայնքների համար կարող ենք սկիզբ դնել լուրջ ֆինանսական գործընթացի՝ համայնքային վարկավորմանը»,- ասաց նախարարը:

yerkir.am

Տպել Տպել