Հանդիպումից որեւէ ակնկալիք չունեինք

«Մինչեւ հանդիպելն էլ գործնական առումով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից որեւէ ակնկալիք չունեինք»,- նախագահների՝ Ժնեւում կայացած հանդիպումն այս կերպ է բնորոշել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Այս հանդիպումն, ըստ Իշխանյանի, հստակ նպատակ ունի, որ բանակցային գործընթացն ինչ-որ հիմքերի վրա դրվի: Այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են նաեւ Սանկտ Պետերբուրգում:

«Սա կլինի բանակցային գործընթացի սկիզբ, որը պետք է ունենա իր շարունակականությունը։ Արցախը որպես լիարժեք, լիիրավ կողմ կներգրավվի բանակցային գործընթացում: Այլապես, եթե այդ գործընթացը տեղի չունենա, մնացած բոլոր պայմանավորվածություններն առանց ղարաբաղյան կողմի որեւէ գործնական հետեւանքներ չեն կարող ունենալ»,-ասել է Դավիթ Իշխանյանը:

yerkirmedia.am

Տպել Տպել