Եթե ՀԷԿ ունենայի, կնվիրեի Հայաստանին

ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն հոկտեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե ինքը ՀԷԿ ունի: «Ես չգիտեմ` այդ լրատվամիջոցի մտքի արգասիքը մինչև ուր կարող է գնալ: Շնորհակալ կլինեի, եթե ունենայի նման բան»,- ասաց նախարարը:

Հարցին՝ կցանկանայի՞ք ՀԷԿ ունենալ, նա պատասխանեց. «Իհարկե, նվեր կտայի Հայաստանին, Հայաստանի Հանրապետությունը շահույթ կունենար»:

Մինասյանն այդ հրապարակումները «ապուշություն» որակեց, ինչպես նաև ասաց, որ նման հրապարակումները միտված են վարկաբեկմանը: «Ես հասկանում եմ, որ ամեն մեկը մի ցանկություն ունի: Երբ սկսում են լայնամասշտաբ գործողություններ, բնականաբար, ուզում են ամեն ձևով իրենց նեղ խմբային, անձնական շահերը կամ պատվերները կատարելու տեսանկյունից ապուշություններ հրապարակել, իրականությունից դուրս տեղեկատվություն ներկայացնել: Կարևոր չի` իրենք ճիշտ են, թե` ոչ, կարևորը իրենց պատվերը կատարում են ինչ-որ մարդկանց առաջ»,- ասաց նա:

yerkir.am

Տպել Տպել