Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորոտում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի բնորոշմամբ՝ Դաշնակցությունը նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համեստ ձեւով է մասնակցել։

«Մենք ընդամենը 5 համայնքում էինք առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածուներ, որոնցից երկուսում տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ։ Այդ թեկնածուներից չորսը ընտրվել են։

34 համայնքներում էլ ունեինք ավագանու թեկնածուներ՝ մեկից մինչեւ վեց-յոթ հոգի։ Ավագանու թեկնածուների մոտ 70 տոկոսն ընտրվել է։ Շիրակի մարզում, օրինակ, կա երեք խոշորացող համայնք, որից երկուսում հաղթել են մեր թեկնածուները։ Ախուրյանում եւ Մարմարաշենում հաղթել են դաշնակցական թեկնածուները, Շիրակամուտում էլ է հաղթել մեր թեկնածուն։

Ամենակարեւորն այն է, որ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորոտում, արտառոց բան տեղի չի ունեցել»,- մեզ հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։

hraparak.am

Տպել Տպել