ԲԳՎ ծրագրի ավարտը Գյումրիում

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց բնակարանների գնման վկայագրով բնակարան ձեռք բերած շահառու վերջին երկու ընտանիքների հետ՝ այսպիսով ազդարարելով ԲԳՎ ծրագրի ավարտը Գյումրիում։

Շիրակի մարզպետը հաշվետվություն ներկայացրեց լրագրողներին՝ ասելով․«2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառված են եղել 4200 ընտանիքներ, որոնք իրավասու են եղել բնակարանային պայմանների բարելավման, ավելի ճիշտ բնակարաններ ձեռք բերելու։ 2010-12 թվականներին բնակարան է ստացել 2285 ընտանիք,2014-2017 թվականներին իրականացված բնակարանների գնման վկայագրերի ծրագրի շրջանակներումբնակարանէ ձեռք բերել 404 ընտանիք։

Այս տարվա դրությամբ մենք ունենք 84 ընտանիք, Ավետիսյանների և Մարդոյանների ընտանիքներով մենք փաստացի Գյումրու պահով ավարտում ենք շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը։ Սրանով չենք ավարտում, իհարկե, խնդիրը։

Ունենք 98 ընտանիք, որոնք կորցրել են սեփական բնակելի տներ, կիսված ընտանիքների խնդիրը ունենք, եթե ընտանիքում եղել է երկու փոքր երեխա, հիմա այդ փոքր երեխաներն առնվազն 30 տարեկան են։ Ունենք ընտանիքներ, որոնք ինչ-որ խնդիրների պատճառով չեն ներկայացել, ժամանակին փաստաթղթեր չեն ներկայացրել , բայց միևնույն ժամանակ ունենք նախադեպ դատարանի վճռով, որ երկու ընտանիքի բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, նրանց նույնպես ԲԳՎ-ներ տրամադրվել են։

Ցավոք սրտի, 288 ընտանիք ընդհանրապես չի ներկայացել, այսինքն` ընտանիքներ են, որոնք երկրաշարժից հետո լքել են քաղաքը և 70 ընտանիք նախնական ձև չեն բերել, ավելի պարզ ասած՝ հրաժարվել են բնակարանների ձեռք բերումից»։

Տպել Տպել