«Հանրապետություն» կուսակցության հայտարարության առիթով

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով նախօրեին Սերժ Սարգսյանի՝ համայնքի ղեկավարների հետ հանդիպման ելույթին, նշեց, որ շատ տրամաբանական գործընթաց է Հայաստանում տեղի ունենում, որտեղ մենք մի համակարգից անցում ենք կատարում նոր համակարգի:

«Սերժ Սարգսյանը շատ հստակ ասում է՝ այդ նոր համակարգը նոր խաղի կանոններ է բերելու, և այդ երևույթները, որ եղել են, ջրի երես են դուրս գալու»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ինքը լավատես է, Հայաստանում շատ բան է փոխվելու, այդ փոփոխությունները համապարփակ և ընդլայնված են լինելու:

Նրա խոսքով՝ երկար տարիներ այս նույն համակարգում աշխատողները դեռ լավ չեն գիտակցել, թե ինչպիսի փոփոխություններ է ենթադրում սահմանադրական փոփոխություններից բխած նոր կարգը:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել Տպել