Արագածոտնի մարզպետն ընդունել է «Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի» ղեկավարին

Դեկտեմբերի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունել է «Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի» ղեկավար Հրանտ Սարգսյանին:

Քննարկվել են մարզում ծրագրի ներդրման եւ ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:

Հրանտ Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Ծրագրի գործունեությունը մարզում նոր չէ՝ շուրջ 7 տարի, որն արդեն ներդրվել է մարզի 16 դպրոցում:

Ծրագրի հիմնական նպատակն է էլեկտրաէներգիայի խնայողության, ջերմային ռեժիմի պահպանման, ինչպես նաեւ՝ առկա ռեսուրսների ճիշտ օգտագործման ուսուցումը հանրակրթական դպրոցներում: Այն միաժամանակ հնարավորություն կտա ռեսուրսների ճշգրիտ օգտագործման արդյունքում ստանալ ջերմային ռեժիմի պահպանության հնարավորություն:

Մարզպետը գոհունակությամբ է ընդունել ծրագրի գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել դրա կայացման եւ ընդլայնման հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դպրոցներում ուսուցումը իրականացնել դպրոցական բաղադրիչի կամ խմբակային պարապմունքների եղանակով:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել