Փոփոխությունները չեն բացառվում

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ նոր կառավարությունում ՀՅԴ պորտֆելների որոշակի փոփոխություններ լինեն, միաժամանակ նշել է թե այդ հարցը այնքան էլ էական չէ:

«Պորտֆելներն այդքան էական չեն այս խնդրի հետ կապված, բայց բնականաբար կարող են տեղի ունենալ որոշակի վերադասավորումներ նոր կառավարության ձեւավորման առիթով»,- ասել է Ռուստամյանը:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ վերադասավորումների մասին է խոսքը՝ պորտֆելների թիվը կշատանա՞, թե՞ կնվազի, Ռուստամյանը պատասխանել է՝ «Դրա մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ այդ մասին դեռ քննարկումներ չեն սկսվել: Բայց ակընկալում ենք, որ տեղի կունենան եկող տարում»:

Տպել Տպել