Արծվիկ Մինասյանն ամփոփել է անցնող տարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր ղեկավարած ոլորտում 2017 թվականին իրականացրած աշխատանքների, ձեռքբերումների և հետագա ծրագրերի մասին:

Հիշեցնելով, որ 2016թ. ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է ոլորտում առկա խնդիրների ախտորոշումը` բնապահպանության նախարարը նշել է, որ դրանց լուծման նպատակով արդեն ՀՀ կառավարության ծրագրում մինչև 2022 թվականը ամրագրվել են մի շարք գործողություններ, որոնք իրականացվում են ժամանակին և նախատեսված բոլոր ուղղություններով առկա են իրականացված առարկայական գործողություններ:

Օրենսդրական բարեփոխումների իրականացման համատեքստում ներկայում 6 տասնյակից ավել իրավական ակտեր գտնվում են e-draft.am կայքում, ինչը նշանակում է, որ կարգավորման ոլորտում հիմնարար վերանայումներ իրականացնելու քաղաքականությունը լայն թափով ընթացքի մեջ է:

Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ Էական առաջընթաց կա քաղաքացիների և պետական կառույցների հետ պատասխանատու ստորաբաժանումների անմիջական շփման նվազեցման հարցում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով: Եթե 2016թ. 60/40 տոկոս էր կազմում թղթային և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, ապա ներկայում առկա է 67/33 տոկոս հարաբերակցություն: Արդյունքում նվազել են անձնական շփումները, ծառայություններ մատուցելու ժամկետները:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում, ըստ նախարարի, ձևավորվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որը գտնվելու է կառավարության ենթակայության տակ և օժտված է լինելու նոր լիազորություններով և գործիքակազմով: Մեկ այլ ինստիտուցիոնալ բարեփոխման արդյունքում ձևավորվել է միասնական մոնիթորինգային համակարգ` գերատեսչության համակարգում գործող 4 պետական ոչ առևտրային կազմակերպությւոնները վերակազմակերպվել են և արդեն ձևավորվել է մոնիթորինգի էլեկտրոնային միասնկան տվյալներ: Այս ուղղությամբ հիմնարար փոփոխությունները շարունակվում են` երկրում շրջակա միջավայրի հիմնական բոլոր բաղադրիչները պետական մոնիթորինգային մեկ համակարգում լիարժեք կենտրոնացնելու նպատակով:

Բնապահպանության նախարարն առանձնացրել է նաև անտառների միասնական կառավարման ինստիտուցիոնալ լուծումը և տեղեկացրել, որ այն իրականացման շրջանակներում արդեն ՀՀ Նախագահը ստորագրել է հրամանագիր Անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին, որով վերանում է անտառների տարանջատված կառավարումը: Այս ոլորտում առաջիկայում գերակայելու է անտառների կառավարման 3 հիմնարար սկզբունք` բնապահպանական, տնտեսական և սոցիալական: «Անտառների պահպանության քաղաքականութունը հիմնարար փոխության է ենթարկվելու: Առաջնայինը լինելու է պահպանությունը, որից անջատվելու է շահագոծումը, այլ ոչ թե նախկին ձևով` շահագործման միջոցով պահպանության իրականացումը: ՀՀ գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները ունենալու են հնարավորություններ ներգրավված լինելու այդ սկզբունքների պահպանությանը և զարգացման ծրագրերի իրականացմանը»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Տարվա կարևոր ձեռբերումներից է եղել պետական և հասարակական միավորումների հետ համագործակցության ընդլայնումը, ինչի համատեքստում Երևանի քաղաքապետարանի և մի շարք այլ համայնքների հետ իրականացվել է էներգաարդյունավետության դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի 32 համայնքի ցուցաբերվել է 5000-ական եվրոյի չափով դրամաշնորհային աջակցություն: Վերջինով այդ համայնքներում կլուծվեն նվազագույն խնդիրներ` անտառների վրա ճնշումն թուլացնելու համար: Բնապահպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցության շրջանակներում վերջինիս է փոխանցվել սարքավորում, որով հնարավոր է բացահայտել ապօրինի հատված ծառերի վաղեմության ժամկետը:2017թ ընդլայնվել է համագործակցությունը հասարակական հատվածի հետ, ստորագրվել են հուշագրեր տարբեր կազմակերպությունների և բնապահպանական հարցերով մտահոգ քաղաքացիների հետ` հնարավորություն տալով հանրության և գիտության ոլորտի ներկայացուցիչներին ներգրավել բնապահպանական խնդիրների լուծման գործում: Նախարարին կից ձևավորվել են տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով և դոնորների խորհուրդները: Հաջորդ փուլում դոնորների խորհրդում միջազգային կազմակերպություններից զատ կներգրավվեն նաև տեղական կազմակերպությունները, որոնք ծրագրեր են իրականացնում բնապահպանության ոլորտում: Նկարիչների միության հետ ստորագրվել է համագործակցության պլատֆորմ: ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր և տեղում դենդրոպարկ հիմնելու գործողություններ են մեկնարկել: Ըստ նախարարի` այդ քայլերի նպատակը` հանրության առավելագույն ներգրավումն է կառավարման գործընթացներին` ինչը կնպաստի նաև հասարակության մոտ էկոմշակույթի ձևավորմանը և ոլորտի կայուն կառավարմանը:

Շաքիի ջրվեժի լիարժեք գործելու նպատակով, այն սնող գետի վրա գործող ՓՀԷԿ-ի հետ փոխհամաձայնության արդյունքում փոխվել է ջրօգտագործման ռեժիմը, հայտնել է Ա. Մինասյանը և հավելել. «Գործողության նպատակն է հավասարակշռել բնապահպանական և տնտեսական շահերը` ինչը հերքում է այն մտայնությունը, որ տնտեսականա որոշումները հակադրվում են բնապահպանականին: Իրականում հնարավոր է գտնել հավասարակշռող լուծում և սա մեր զարգացման հիմնական մեկնակետը պետք է լինի: ՉԻ կարող լինել տնտեսական որոշում անտեսելով բնապահպանականը և չի կարող լինել բացառապես բնապահպանական որոշում` առանց նկատի առնելով տնտեսական կամ սոցիալական հատվածը»:

Մատուցելով 2018 թ. անելիքները, բնապահպանության նախարարը նշել է, որ արդեն կառավարության մի շարք ծրագրերում ամրագրված է ՀՀ բնապահպանությայն նախարարության գործառույթների վերանայման դրույթներ, որը պետք է ամբողջականա և գերատեսչությունը պետք է լիարժեքորեն և խորությամբ կրի պատասխանատվություն շրջակա միջավայրի միասնական քաղաքականության իրականացման հարցերում:

2018 թ գերակա խնդիրներից մեկը լինելու է խորքային ջրերի ծավալների նվազեցումը և այդ ջրերի օգտագործման արդյունավետության բարձրացումը եկրորդային-երրորդային օգտագործման միջոցով:
Արարատյան դաշտում 2017թ իրականացված խնայողության միջոցառումների արդյունքում միայն ձկնաբուծական տնտեսություններում խնայվել է 150 մլն մ³ ջուր, և այդ ուղղությամբ դեռ շարունակվելու են աշխատանքները:

ՀՀ բնապահպանության նախարարն անդրադարձել է նաև այս տարի արձանագրված բնական աղետներին և նշել որ գործնական քայլեր են արվել տեխնիկական զինվածության և ԲՀՊՏ-ների մասնագիտական կարողությունների բարձրացման ուղղությամբ. «2018 թվականին բոլոր հատուկ պահպանվող տարածքները կունենան համապատասխան սարքավորումներով հագեցած արագընթաց մեքենաներ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կունենանք աղետների արագ հայտնաբերման և արձագանքման, ինչպես նաև որսագողության և ապօրինի ծառահատումների կանխագելման սարքավորումներ»,-նշել է Ա. Մինասյանը և հավելել, որ իրականացվող բարեփոխումների շրջանակներում այս տարի փոխվել են կառավարման համակարգերը: Օրինակ «Դիլիջան» ազգային պարկը անցել են հսկողության շուրջօրյա ռեժիմի և առաջիկայում այդ ուղղությամբ լայնածավալ փոփոխություններ են իրականացվելու` մասնավորապես նաև քսանչորսժամյա ռեժիմի իրականացման մեխանիզմների հստակեցման առումով:
Ավարտելով խոսքը նախարարը վստահություն է հայտնել, որ 2017թ. արձանագրված ձեռքբերումները բազմապատկվելու և գործնականում կիրառվելու են 2018 թվականին:

Բնապահպանական խնդիրները հետևողականորեն վեր հանելու և ոլորտն օբյեկտիվ լուսաբանելու համար Արծվիկ Մինասյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք լրագրողների և լրատվամիջոցների:

Տպել Տպել