Դավիթ Լոքյանն ընդունել է Ecorys կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ecorys կազմակերպության տեխնիկական աջակցության պատվիրակությանը` Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային զարգացման բարեփոխումների ընթացիկ իրավիճակը, դրանից բխող առաջնահերթությունները, ինչպես նաև փորձնական տարածքներում պիլոտային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Լոքյանը կարևորել է գյուղատնտեսական և ֆինանսական զարգացման ծրագրերի առաջին փորձնական միջոցառումների իրականացումը ՀՀ առանձին համայնքներում և շեշտել դրա գործառնական նշանակությունը վարչատարածքային բարեփոխումների համատեքստում։ «Մենք մտել ենք բարեփոխումների նոր փուլ և այդ նպատակով գործիքներ ենք ներգրավել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար:Պլանավորում ենք ունենալ համայնքների զարգացման ռազմավարություններ, որոնց արդյունքում ակնկալում ենք գյուղատնտեսությունն ու էկոնոմիկան ինտեգրել մեր համայնքներ»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համայնքներում կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Նախարար Լոքյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակներին ԵՄ-ի հետ նմանօրինակ ջերմ համագործակցություն ապահովելու համար և հույս հայտնել, որ կապահովվի ծրագրի շարունակականությունը։

mtad.am

Տպել Տպել