Բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ

Ինչպես են ընտրելու այն ուսանողներին, որոնց պետք է տարկետում տրվի: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց:

Ըստ նախարարի, հատուկ չափորոշիչներ են մշակվելու, որով էլ ընտրելու են տաղանդավոր ուսանողներին. «Արդեն հանձնաժողով կաշխատի կրթության նախարարության համակարգում, որտեղ մենք կփորձենք ներգրավել մեր հատկապես բնագիտական բնագավառի ներկայացուցիչներին: Նրանց հետ միասին նախ` կփնտրենք այն մասնագիտությունները, որոնք պահանջում են անընդհատություն: Այդ ցանկից հետո կընտրենք այն, ինչ ունենք այսօր»:

Լեւոն Մկրտչյանի ներկայացմամբ, որպես սանդղակ սահմանված է 100 բալը, քանի որ ծրագիրը վերաբերում է առանձնակի տաղանդ ունեցող երիտասարդներին: Նաեւ ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիայից ու Գիտության պետական կոմիտեից պետք է խնդրեն այն մասնագիտությունների ցանկը, որոնք գիտության առումով անընդհատություն են պահանջում: Համապատասխան հանձնաժողովում, ըստ նախարարի, պետք է ընդգրկվեն նաեւ պատասխանատու պաշտոնյաներ, նաեւ հասարակության վստահությունը վայելող մասնագետներ, օրինակ՝ ճանաչված ֆիզիկոսներ, դեկաններ:

Լեւոն Մկրտչյանը, մեկնաբանելով կառավարության այսօր ընդունած` Բարձրագույն կրթության օրենքի մեջ փոփոխություն կատարելու եւ նրան հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին որոշումը, ասաց, որ այդ որոշումով բարձրագույն ուսումնական համակարգը կկրի արմատական փոփոխություն:

Մանրամասները` տեսանյութում

Տպել Տպել