Հայ-սիրիական կրթական համագործակցությունը` հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Ողջունելով հյուրին` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է երկու բարեկամ պետությունների միջև առկա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված յուրաքանչյուր գործնական նախաձեռնություն: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանն կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև առաջիկայում ստորագրվելիք համագործակցության մասին հուշագիրը, որում կամրագրվի կրթության և գիտության բնագավառներում 2018-2020 թթ գործնական քայլերը:

Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության մակարդակից` պարոն Հաջ Իբրահիմին բարձր է գնահատել Հայաստանի համալսարանական համակարգում սիրիացի ուսանողների ներգրավվածության լայն հնարավորությունը: Անդրադարձ է եղել Սիրիայում հայկական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի ստեղծման հնարավորություններին և Սիրիայի բարձրագույն կրթության նախարարի Հայաստան կատարելիք այցին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման հեռանկարին, ուսանողների կրթաթոշակային ծրագրերին, Սիրիայի հայ համայնքի կրթության կազմակերպման խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

edu.am

Տպել Տպել