Սանկտ-Պետերբուրգում հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի 26-րդ տարեդարձը

2018 հունվարի 30-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց Հայոց բանակի 26-րդ տարեդարձը:

Կեսօրին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում ժամերգություն կատարվեց նվիրված Հայոց բանակի ստեղծման 26 ամյակին:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևոր հայրեր:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Հայոց բանակի 26 ամյակի առթիվ ՀՀ պաշտպանության բանակի սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհալակագրերով:

Տպել Տպել