Լևոն Մկրտչյանն ընդունել է Լիբանանի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Ողջունելով հյուրին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանը մշտապես եղել է հայկական սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ իր ծանրակշիռ տեղն ունի կրթական հաստատություններից՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը:

ՀՀ ԿԳ նախարարը և Լիբանանի դեսպանը քննարկել են կրթության տարբեր աստիճաններում համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման հնարավորություններն ու ներուժը:

Տիկին Դաղերը պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել կրթության ոլորտում հայ-լիբանանյան կապերի ամրապնդման ու խորացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Տպել Տպել