ANCA-ն կոչ է արել չթռչել «Թուրքական ավիաուղիներ»-ով

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) կոչ է արել չթռչել թուրքական Turkish Airlines ավիաուղիներով: Այդ մասին կազմակերպությունը գրել է Twitter-ի իր էջում:

«Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողների ձերբակալող, այլախոհների ոչնչացնող, եկեղեցիներ քանդող, քահանաներ առևանգող, քրիստոնյաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող, քրդերին սպանող և հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող Էրդողանի ռեժիմին»,- գրել է կազմակերպությունն իր էջում:

ANCA-ն հավելել է նաև, որ ամերիկյան NBC հեռուստաընկերությունը թուրքական ավիաուղիներից գումարներ է ստանում և վարում է ագրեսիվ հակաամերիկյան քարոզչություն:

Տպել Տպել