Մարզպետը հանձնարարեց տարեկան գործունեության ծրագիրն իրականացնելու համար կազմել ժամանակացույց

Փետրվարի 7-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննարկման հիմնական թեման տարեկան գործունեության ծրագիրն էր: Մարզպետն ըստ ոլորտների անդրադարձավ ծրագրում ներառված դրույթներին եւ պատասխանատուներից հետաքրքվեց, թե դրանք որքանով են իրատեսական եւ իրականանալի:

Բոլոր ստորաբաժանման ղեկավարներին նա հանձնարարեց վերստին ամփոփել նախատեսվող ծրագրերի ճշգրտությունը եւ դրանց իրականացման համար կազմել ժամանակացույց, գործողությունների պլան, հստակեցնել պատասխանատուներին եւ ներառել մոնիթորինգային արդյունքները: Մարզպետի մեկ այլ հանձնարարությամբ առաջադրվեց համայնքների կողմից ներկայացվող ծրագրերը համաձայնեցնել մարզպետարանի ՏԳԾ-ի հետ եւ ողջ տարին գործունեությունը ծավալել համաձայն այդ փաստաթղթի:

Անդրադարձ եղավ նաեւ վարչապետի, ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների եւ մարզպետի կողմից տրված հանձնարարությունների կատարմանը: Մասնավորապես, կարեւորվեցին գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանը, անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանը, համայնքների բյուջեների կազմմանը, շինարարական ծրագրերի ընթացքին առնչվող խնդիրները:

Քննարկված հարցերի շուրջ ստորաբաժանման ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել