Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ

Փետրվարի 9-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի՝ ինչպես Աշտարակից, այնպես էլ տարածաշրջանների համայնքներից:

Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական եւ կենցաղային այլ բնույթի հարցերով: Ծանոթանալով խնդիրներին, Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ:

Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական աջակցությանը, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն ստացավ 16 քաղաքացի:

aragatsotn.mtad

Տպել Տպել