Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խնդիրը համարում է երկրում թաքնված զբաղվածությունը, ստվերային աշխատավարձերը և աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտը:
«Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ աշխատում են, բայց գրանցված չեն: Մարդկանց գրում են 55-60 հազար դրամ աշխատավարձ, բայց վճարում են 120-150 հազար»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, սակայն, ամենակարևոր խնդիրն այն է, որ պետության աջակցությունը սոցիալապես անապահով շերտին հասցեական լինի. «Ես կողմնակից չեմ իրավիճակային լուծումներին, կողմնակից եմ խնդիրը բազմակողմանի քննարկումներով լուծելուն»:
Մանրամասները՝ տեսանյութում: