Արժանացել են պետական բարձր պարգեւների

Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 16-ի հրամանագրով ԱՀ Աժ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը եւ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը պարգեւատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Մխիթար Գոշ» մեդալով:

Պետական պարգեւները հանձնվել են փետրվարի 19-ին ԱՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ:

aparaj.am

Տպել Տպել